Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրապարակվել է տեսանյութ, որում երևում է Կոստրոմայի ողբերգական հրդեհի բռնկումը

20:36, շաբաթ, 05 նոյեմբերի, 2022 թ.
Հրապարակվել է տեսանյութ, որում երևում է Կոստրոմայի ողբերգական հրդեհի բռնկումը

Baza թելեգրամ-ալիքը հրապարակել է կադրեր, որոնք, կապված են Կոստրոմայի Polygon ակումբում բռնկված հրդեհի բռնկման հետ։

Տեսանյութում երևում են այցելուները, լսվում են ճիչեր:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս հաստատությունում բռնկված հրդեհի գործով երկու մարդ է բերման ենթարկվել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ի գիշերը Կոստրոմայի Polygon ակումբում հրդեհ է բռնկվել։ Վերջին տվյալներով՝ արտակարգ դեպքի զոհ է դարձել 13 մարդ, ևս 5-ը՝ վիրավորվել։ Արտակարգ իրավիճակների ծառայություններում ՏԱՍՍ-ի աղբյուրի փոխանցմամբ՝ հաստատությունում բռնկված հրդեհի հետևանքով զոհվածների մարմինների մեծ մասը հայտնաբերվել է ծխարանում, կոմունալ սենյակում և զուգարանների մոտ։

Նախնական տեղեկություններով՝ հաստատությունում հրդեհից առաջ ծեծկռտուք է եղել։ Կոնֆլիկտի արդյունքում այցելուներից մեկը կրակել է բռնկող ատրճանակից, ինչի հետևանքով ակումբում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը տարածվել է 3,5 հազար քառակուսի մետր տարածքի վրա։

8043 | 0
Facebook