Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բաքուն Երևանի հետ կշարունակի բանակցությունները Վաշինգթոնում

14:24, շաբաթ, 05 նոյեմբերի, 2022 թ.
Բաքուն Երևանի հետ կշարունակի բանակցությունները Վաշինգթոնում

Վաշինգթոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը նախատեսվում է քննարկել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

«Այս նախաձեռնությունը Էնթոնի Բլինքենինն է: Ադրբեջանական կողմը համաձայնել է դրան։ Իհարկե, օրակարգում մի քանի հարց կա, մասնավորապես՝ խաղաղության պայմանագիր»,- լրագրողներին ասել է Բայրամովը։

4369 | 0
Facebook