Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը բարձրացրել է քաղաքացիական ծառայության մեջ գտնվելու տարիքի վերին շեմը

18:18, ուրբաթ, 04 նոյեմբերի, 2022 թ.
Պուտինը բարձրացրել է քաղաքացիական ծառայության մեջ գտնվելու տարիքի վերին շեմը

Իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում հրապարակվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած օրենք, որը երկարացնում է քաղաքացիական ծառայության մեջ գտնվելու հնարավորությունը մինչև 70 տարի։ Նախկինում օրինական տարիքային շեմ էր սահմանվել 65 տարին։ Ինչպես նշվում է փաստաթղթում, խոսքը դաշնային գործադիր մարմիններում հիմնական խմբի ղեկավարների պաշտոնը փոխարինող անձանց մասին է։ Այդ անձանց քաղաքացիական ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել նրանց համաձայնությամբ, բայց ոչ ավելի, քան 70 տարեկանը:

Օրենքը բացատրում է, որ դա կերկարաձգի քաղաքացիական ծառայության ժամկետը ամենափորձառու ղեկավարների համար։ Միևնույն ժամանակ, 70 տարվա սահմանափակումը չի տարածվում Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից նշանակված պետական ​​ծառայողների վրա։

5802 | 0
Facebook