Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը թույլ է տվել զորակոչել ծանր հանցագործությունների համար դատապարտվածներին

17:30, ուրբաթ, 04 նոյեմբերի, 2022 թ.
Պուտինը թույլ է տվել զորակոչել ծանր հանցագործությունների համար դատապարտվածներին

Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ծանր հանցագործությունների համար չմարված կամ էլ չհանված դատվածություն ունեցող քաղաքացիների զինվորագրման մասին։ Այժմ Ռուսաստանում պատերազմի համար ծանր հոդվածներով դատապարտված մարդասպանների, ավազակների և այլ հանցագործների զինվորագրումը թույլատրելի է։ Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:

Հանցագործներն, ովքեր կատարել են ծանր հանցագործություններ, այդ թվում՝ սպանություն, ավազկություն կամ կողոպուտ, այժմ կարող են պաշտոնապես զորակոչվել պատերազմի:

Սակայն ահաբեկչության, պատանդառության, մանկապղծության, դավաճանության, լրտեսության և որոշ այլ հանցագործությունների համար դատապարտվածները դեռևս չեն կարող զորակոչվել բանակ։

Չնայած այն հանգամանքին, որ լուրջ հոդվածներով հանցագործներին թույլատրվել է մոբիլիզացվել միայն հոկտեմբերի 4-ին, Վագների մասնավոր ռազմական ընկերության ներկայացուցիչները մի քանի ամիս է, ինչ ռուսական բանտերում հավաքագրում են «կամավորներ» Ուկրաինայի պատերազմի համար։

4819 | 0
Facebook