Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանի նախագահի կոշտ պատասխանը Բայդենին

15:54, ուրբաթ, 04 նոյեմբերի, 2022 թ.
Իրանի նախագահի կոշտ պատասխանը Բայդենին

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին կոշտ է արձագանքել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ «մենք ազատագրելու ենք Իրանը», «երկիրն ինքն իրեն կազատագրի» հայտարարություններին: «Իրանն ազատագրվել է 43 տարի առաջ և վճռական է՝ նորից չընկնել ձեր գերության մեջ»,- ասել է Ռայիսին, փոխանցում է IRNA-ն:

Արդեն մեկուկես ամիս է՝ Իրանում բողոքի ցույցեր են: Դրանք սկսվեցին այն ժամանակ, երբ ոստիկանության բաժանմունքում մահացավ կանանց իրավունքների պաշտպանության համար պայքարող 22-ամյա Մահսա Ամինին։

7011 | 0
Facebook