Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չեմ բացառում, որ մուտքագրողը հոգնած է եղել, մկնիկը վերև-ներքև է արել»․ Գևորգ Պապոյանը՝ ՔՊ վարչության ընտրությունների վերահաշվարկի մասին

15:00, ուրբաթ, 04 նոյեմբերի, 2022 թ.
«Չեմ բացառում, որ մուտքագրողը հոգնած է եղել, մկնիկը վերև-ներքև է արել»․ Գևորգ Պապոյանը՝ ՔՊ վարչության ընտրությունների վերահաշվարկի մասին

ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնել է, թե ինչու է կարիք առաջացել ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները վերահաշվարկել․ «Սովորական վերահաշվարկ է տեղի ունեցել, այդքան մեծ ձայների մեջ նորմալ է, որ ինչ-որ մեկի ձայնը երկուսով ավելանա, կամ երեքով պակասի։ 1024 պատվիրակ մասնակցել է քվեարկությանը։ Տեխնիկական դետալների մեջ չմտնեմ, ես չեմ բացառում, հիմա մարդ է, մի հատ վերև, մի հատ ներքև է կարդացել, կամ մուտքագրողը հոգնած է եղել, մկնիկը մի հատ վերև, մի հատ ներքև․․․ ես կարծում եմ, որ այդպիսի սխալներ են տեղի ունեցել»:

Լրագրողի դիտարկմանը, որ իրենց մեղադրում են այդ արդյունքները կեղծելու մեջ, Պապոյանն արձագանքել է․ «Լավ էլի, այդպիսի բան չի կարող տեղի ունենալ»։

Հարցին՝ «ո՞վ է կասկածել, որի հիման վրա որոշվել է, որ պետք է վերահաշվարկ լինի. լուրեր կան, որ կասկածներ են եղել Արսեն Թորոսյանի մոտ, քանի որ նա չէր անցել վարչության կազմում», պատգամավորը պատասխանել է․ «Վստահ չեմ, միգուցե»։

«Չեմ բացառում, որ մուտքագրողը հոգնած է եղել, մկնիկը վերև-ներքև է արել»․ Գևորգ Պապոյանը՝ ՔՊ վարչության ընտրությունների վերահաշվարկի մասին
4415 | 1
Facebook