Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բուլղարիան զենք կուղարկի Ուկրաինա

22:06, հինգշաբթի, 03 նոյեմբերի, 2022 թ.
Բուլղարիան զենք կուղարկի Ուկրաինա

Բուլղարիայի խորհրդարանը թույլատրել է Ուկրաինային զենք մատակարարել Ռուսաստանի հետ պատերազմում օգտագործելու համար, հայտնում է The Sofia Globe-ը։

Կողմ է քվեարկել 175 պատգամավոր, դեմ՝ 49, ձեռնպահ՝ 1։ Մինչ քվեարկությունը խորհրդարանի դահլիճում 4 ժամ բանավիճել են։

Այժմ երկրի կառավարությունը մեկ ամիս ժամանակ ունի նախապատրաստելու ռազմական և ռազմատեխնիկական օգնության մասին որոշման նախագիծը, որը Բուլղարիան պետք է տրամադրի Ուկրաինային։ Իշխանությունները կնախապատրաստեն նաև անհրաժեշտ զինտեխնիկայի տրամադրման մասին համաձայնագրերի ստորագրում՝ հաշվի առնելով «Բուլղարիայի հնարավորությունները»։ Կառավարությունը բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի երկրների հետ ապագա մատակարարումների շուրջ՝ երկրին ռազմական տեխնիկա տրամադրելու և այդպիսով արագացնելու համար այն ժամկետը, որի ընթացքում Բուլղարիան պետք է ազատվի խորհրդային ժամանակաշրջանի իր հնացած զենքերից։

Բացի այդ, խորհրդարանը կառավարությունից պահանջում է նաև միջոցառումների փաթեթ մշակել Ուկրաինայի վերականգնմանը Բուլղարիայի մասնակցության համար և պաշտպանել Կիևի հայցն ընդդեմ Ռուսաստանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

7471 | 0
Facebook