Խնդրում ենք սպասել...

Համացանց

Բրյուսելում մեկնարկել է հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի նիստը

17:06, հինգշաբթի, 03 նոյեմբերի, 2022 թ.
Բրյուսելում մեկնարկել է հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի նիստը

Ինչպես հայտել էինք, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Բրյուսելում այսօր մասնակցելու էին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստին: Ադրբեջանական կողմը ներկայացնելու էր փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:

Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն թվիթերյան իր էջում ողջունել է մեկնարկած հանդիպումն ու գրել. «Եվրոմիությունը կողմերին կոչ է անում քայլեր ձեռնարկել՝ տեղում անվտանգության բարելավման և սահմանազատման հարցում առաջընթացի հասնելու համար»:

Աղբյուրը` Ստեֆանո Սանինո
4919 | 0
Facebook