Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այժմ բոլորովին այլ դիրքորոշում ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Daily Sabah-ը։
Նրա խոսքով՝ Գերմանիայի կանցլերն ընդգծել է երկխոսության կարևորությունը։ «Բարձր դիվանագիտությունը վճռորոշ նշանակություն ունի խնդիրների լուծման գործում: Նույնիսկ Գերմանիայի կանցլեր Շոլցը մեկ ամիս առաջ Պուտինի և ՌԴ-ի նկատմամբ բոլորովին այլ դիրքորոշում ուներ, իսկ այժմ փոխել է այն»,- ասել է Էրդողանը: