Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայաստանից Իրան արտահանումների մեջ մեծ խոչընդոտ ենք տեսնում»․ Վահան Քերոբյան

13:42, հինգշաբթի, 03 նոյեմբերի, 2022 թ.
«Հայաստանից Իրան արտահանումների մեջ մեծ խոչընդոտ ենք տեսնում»․ Վահան Քերոբյան

«Հայաստանից դեպի Իրան արտահանումների մեջ մեծ խոչընդոտ ենք տեսնում։ Հասկանում ենք, որ Իրանն ունի որոշակի սահմանափակումներ, իրենց տնտեսությունը կոչվում է դիմադրողականության տնտեսություն, ու իրենք շատ քիչ են շահագրգռված ապրանքների ներմուծման մեջ: Մենք շատ կուզենք, որ առևտուրը լինի երկկողմանի, բայց հասկանում ենք, որ դժվար է գործընկերներին ստիպել մի բան, որն իրենք չեն ուզում։ Սակայն Հայաստանն իր ջանքերը կենտրոնացնում է, որ երկու երկրներով ապրանք վաճառեն երրորդ երկրներին: Աշխատում ենք, որ Իրանով անցնող լոգիստիկ ուղիները դառնան ավելի հասանելի հայ բեռնափոխադրողների համար»,- ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Հայաստանից դեպի Իրան արտահանումների մեջ մեծ խոչընդոտ ենք տեսնում»․ Վահան Քերոբյան
4648 | 0
Facebook