Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քաղաքական խնդիր ունենք՝ հանրապետության բոլոր բնակավայրերում կրթությունը դարձնել հասանելի». Նիկոլ Փաշինյան

11:36, հինգշաբթի, 03 նոյեմբերի, 2022 թ.
«Քաղաքական խնդիր ունենք՝ հանրապետության բոլոր բնակավայրերում կրթությունը դարձնել հասանելի». Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետն արձանագրեց, որ ՀՀ-ում կա խնդիր, երբ գյուղական բնակավայրերում դպրոցներն աշակերտներ չեն ունենում ու գնում են փակման ուղղությամբ: «Քաղաքական խնդիր ունենք՝ հանրապետության բոլոր բնակավայրերում կրթությունը դարձնել հասանելի: Իսկ ի՞նչ պետք է անենք այն բնակավայրերում, որտեղ դպրոցների անհրաժեշտ ծանրաբեռնվածություն չկա: Պետք է կառուցենք կրթահամալիրներ, որոնք նախատեսված կլինեն մի քանի բնակավայրերի երեխաների համար, ընդ որում, դրանք իրենք մեջ կներառեն և՛ դպրոցական կոմպոնենտ, և՛ մանկապարտեզային»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ծրագիրը կսկսվի Սյունիքի մարզից:

1502 | 0
Facebook