Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Իրանը Հայաստանին հավելյալ գազ է տալու պայմանի դիմաց. «Ժողովուրդ»

09:12, հինգշաբթի, 03 նոյեմբերի, 2022 թ.
Իրանը Հայաստանին հավելյալ գազ է տալու պայմանի դիմաց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս՝ Հայաստանի և Իրանի միջև էներգետիկայի ոլորտում տնտեսական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո, պաշտոնական Երևանն ու Թեհրանը երկուստեք հայտարարություն են տարածել, ըստ որի՝ Իրանից Հայաստան եկող գազի ծավալները կրկնապատկվելու են։ Բավականին ոգևորիչ այս հայտարարությունից հետո ոչ միայն ՀՀ քաղաքացիներն են ուրախացել՝ մտածելով, թե գազի սակագնի փոփոխություն կարող է տեղի ունենալ, այլ նաև իշխանավորները սա որպես դարի ձեռքբերում են ներկայացնում։

Պարզեցինք, սակայն, որ գազի ավելացող ծավալները կապված են նոր գործարկվող ջրեմաէլեկտրակայանի հետ։
     «2006 թվականի կնքված Հայաստան-Իրան գազի պայմանագրի համաձայն՝ մենք 1 խմ գազի դիմաց 3 կվ էլեկտրաէներգիա ենք վճարում։ Այս ծրագիրը իրականացնում էր «Երևան ՋԷԿ»-ը միայն։ Այս տարի միացել է նաև «Ռենկո» ընկերության կառուցած նոր ՋԷԿ-ը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
     Տեղեկացանք նաև, որ ավելի շատ ներկրվող բնական գազի դիմաց ավելի շատ ենք Իրանին էլեկտրաէներգիա տրամադրելու։

Ստացվում է, որ Իրանը Հայաստանին հավելյալ գազ է տալիս ոչ թե քաղաքացիների սոցիալական վիճակը մեղմելու, այլ սոսկ նոր ՋԷԿ-ը գործարկելու համար»։

Մանրամասները՝ թերթի համարում:

7295 | 1
Facebook