Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օդեսայում Եկատերինա II-ի հուշարձանը վերածել են դահճի արձանի

21:48, չորեքշաբթի, 02 նոյեմբերի, 2022 թ.
Օդեսայում Եկատերինա II-ի հուշարձանը վերածել են դահճի արձանի

Օդեսայում ակտիվիստները Եկատերինա II-ի հուշարձանը վերածել են դահճի արձանի։
     Սա առաջին գործողությունը չէ տեղի բնակիչների շրջանում Ռուսաստանի կայսրուհու հուշարձանի նկատմամբ դժգոհության պատճառով. ավելի վաղ Ալեքսանդր Սուվորովի և Եկատերինա II-ի հուշարձանները քանդելու պահանջով մի շարք խնդրագրեր հավաքել էին ավելի քան 25 հազար ստորագրություն: Այս թիվը բավական է Ուկրաինայի նախագահի կողմից հարցի դիտարկման համար։ Միաժամանակ, Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը, որին խնդրագրերից մեկի հեղինակները մեղադրում են Ռուսաստանի քաղաքացիություն ունենալու և ռուսամետ հայացքների մեջ, դեմ է հուշարձանների քանդմանը։ Հոկտեմբերի վերջին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրահանգել էր ստուգել նրա հայտարարությունները։

5329 | 1
Facebook