Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր նպատակն է, որ Հայաստանում ուսուցիչը ստանա 800.000, 900.000, 1.200.000 դրամ աշխատավարձ». վարչապետ

12:30, չորեքշաբթի, 02 նոյեմբերի, 2022 թ.
«Մեր նպատակն է, որ Հայաստանում ուսուցիչը ստանա 800.000, 900.000, 1.200.000 դրամ աշխատավարձ». վարչապետ

«Մեր նպատակն է, որ Հայաստանում ուսուցիչը ստանա 800.000, 900.000, 1.200.000 դրամ աշխատավարձ և դա ամենևին էլ ուտոպիստական նպատակ չէ»,- այսօր ԱԺ-ում պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ՝ անդրադառնալով ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք մի շարք դեպքերում, մասնավորապես՝ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներում և բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների պարագայում 2023 թվականին կավելացնենք աշխատավարձերը առանց նույնիսկ ատեստավորման»,-ասաց Փաշինյանը:

5036 | 2
Facebook