Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բարձր պաշտոնյաներին չեն ատեստավորում, բայց ճոխ պարգևատրում են». Ոսկան Սարգսյան

03:06, հինգշաբթի, 03 նոյեմբերի, 2022 թ.
«Բարձր պաշտոնյաներին չեն ատեստավորում, բայց ճոխ պարգևատրում են». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բարձր պաշտոնյաներին չեն ատեստավորում, բայց ճոխ պարգևատրում են

Տեղի է ունեցել ուսուցիչների ատեստավորման հերթական փուլը: Ատեստավորման իրավունք ունեցող 29 հազար 441 ուսուցչից ատեստավորման համար գրանցվել է ընդամենը 3886-ը, ատեստավորվել է մասնակիցների 66 տոկոսը։ ԿԳՄՍ նախարար Դումանյանի խոսքերով՝ 30 տոկոսի չափով հավելավճար կստանա մասնակիցների 23 տոկոսը, 40 տոկոս՝ մասնակիցների 17 տոկոսը, և 50 տոկոս՝ 6 տոկոսը։ Ինչո՞ւ պետական բարձր պաշտոնյաների համար պարտադիր ատեստավորում չի անցկացվում։ Նրանցից շատերը չունեն իրենց պաշտոններին համապատասխան բարձրագույն կրթություն, իրենց աշխատանքում ցածր արդյունավետություն ունենալով, պետական բյուջեից ստացած բարձր աշխատավարձից զատ, պարբերաբար մեծ պարգևավճարներ են ստանում։ Այդ պարգևատրումները քաղաքական կոռուպցիա են՝ օրինականության քողի տակ»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
2791 | 0
Facebook