Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները

21:37, երեքշաբթի, 01 նոյեմբերի, 2022 թ.
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Սոչիում Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան գագաթնաժողովի արդյունքները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են նաև հոկտեմբերի 31-ին Սոչիում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի Դաշնության Նախագահի եռակողմ հանդիպման արդյունքները», - ասված է հաղորդագրության մեջ։
     Հիշեցնենք՝ երկուշաբթի օրը Սոչիում կայացել է Պուտինի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպումը։ Գագաթնաժողովի արդյունքում ՌԴ նախագահը հայտարարել է, որ ԼՂ հարցում ամեն ինչ չէ, որ համաձայնեցված է, բայց կա առաջընթաց․ համաձայնեցվել է համատեղ հայտարարություն՝ հակամարտությունը կարգավորելու համար։

4777 | 0
Facebook