Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Միջազգային

«Ինչո՞ւ են ներքաշել ԵՄ-ին, եթե այնտեղ արդեն միջնորդ կա». Լուկաշենկոն՝ հայ-ադրբեջանական հակամարտության մասին

13:54, երեքշաբթի, 01 նոյեմբերի, 2022 թ.
«Ինչո՞ւ են ներքաշել ԵՄ-ին, եթե այնտեղ արդեն միջնորդ կա». Լուկաշենկոն՝ հայ-ադրբեջանական հակամարտության մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու հարցում Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը բավական է. նա վրդովվել է՝ ՀԱՊԿ-ին ներգրավվելու փորձերից, գրում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Լուկաշենկոյի մամուլի ծառայությանը:
     «Ավարտվել է պատերազմը… Կողմերը որոշել են, որ իրենց, կոպիտ ասած, միջնորդ է պետք: Սա նորմ է: Բնականաբար, դա Ռուսաստանն է: Դիմեցին Ռուսաստանին: Ռուսաստանը հարյուրավոր մարդկանց իջեցրեց այնտեղ, ինչպես Պուտինն ասաց՝ ռուս սահմանապահները սահմանի բոլոր հատվածներում են.... Էլ ի՞նչ է պետք, թող այդ ուղղությամբ աշխատեն»,- ասել է Լուկաշենկոն՝ Մինսկում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ։
     «Իզուր չէի ասում, որ ինչ-որ խաղ է գնում. ինչո՞ւ են այնտեղ ներքաշել ԵՄ-ին, ինչո՞ւ են ԵԱՀԿ-ին տանում այնտեղ, եթե այնտեղ արդեն միջնորդ կա: Դեռ մի հատ էլ ՀԱՊԿ-ի՞ն պետք է ներքաշեն»,- շարունակել է Բելառուսի նախագահը։

«Ինչո՞ւ են ներքաշել ԵՄ-ին, եթե այնտեղ արդեն միջնորդ կա». Լուկաշենկոն՝ հայ-ադրբեջանական հակամարտության մասին
| | |
4456 | 7
Facebook