Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հայաստանը պնդել է, որ Լեռնային Ղարաբաղ ձևակերպումը լինի փաստաթղթում, սակայն Ադրբեջանը չի համաձայնել». Մարուքյան

13:00, երեքշաբթի, 01 նոյեմբերի, 2022 թ.
«Հայաստանը պնդել է, որ Լեռնային Ղարաբաղ ձևակերպումը լինի փաստաթղթում, սակայն Ադրբեջանը չի համաձայնել». Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Սիվիլնեթ»-ի եթերում անդրադարձել է երեկ Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը․ «Պրահայի հայտարարությունը վերահաստատվեց Սոչիում, ինչը հայկական կողմի համար ընդունելի է։ Ադրբեջանի պլանն այն էր, որ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները Սոչիում կա՛մ փոխվեն, կա՛մ վերացվեն։ Սակայն հայկական կողմը կարողացավ հիմնավորել, որ Պրահայում հաստատված հայտարարությունը որևէ կերպ չի հակասում դրանից առաջ եղած բոլոր եռակողմ հայտարարություններին։ Ադրբեջանը չի ուզում, որ որևէ հարցով կոնկրետություն լինի, իսկ Պրահայի հայտարարությամբ կողմերը ճանաչում են երկուստեք սահմանները։ Ադրբեջանը ՀՀ սահմանները չի ուզում ֆիքսել»։

Մարուքյանը նաև ավելացրել է, որ Հայաստանը մինչև վերջ պնդել է, որ Լեռնային Ղարաբաղ ձևակերպումը լինի փաստաթղթում, սակայն Ադրբեջանը չի համաձայնել։ Լրագրողի դիտարկմանը, որ՝ «մի բան, որը պաշտպանում է Մոսկվան և Երևանը, Բաքուն ի զորո՞ւ է չեզոքացնել», Մարուքյանը պատասխանել է․ «Ի զորու է այնպես անել, որ դա չներառվի փաստաթղթում»։

Էդմոն Մարուքյանի հարցազրույցը
8998 | 0
Facebook