Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սեուլում հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 156-ի

11:12, երեքշաբթի, 01 նոյեմբերի, 2022 թ.
Սեուլում հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 156-ի

Սեուլում հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 156-ի, վիրավորների թիվը 151 է, այս մասին հայտնել է Հարավային Կորեայի ներքին գործերի և անվտանգության նախարարությունը։ Զոհերից 101-ը կին է, 55-ը՝ տղամարդ. նրանց թվում 26 օտարերկրացի կա:

Հիշեցնենք՝ Սեուլի կենտրոնական թաղամասում մոտ 100 հազար մարդիկ, մեծ մասը՝ երիտասարդներ, հավաքվել էին Հելոուինը տոնելու համար: Ամբոխն սկսել էր անկառավարելի տեղաշարժվել, ինչն էլ զանգվածային հրմշտոցի պատճառ էր դարձել:

7856 | 0
Facebook