Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Թեհրանում միջպետական, միջկառավարական փաստաթղթեր կստորագրվեն»․ Արտյոմ Երկանյան

10:24, երեքշաբթի, 01 նոյեմբերի, 2022 թ.
«Թեհրանում միջպետական, միջկառավարական փաստաթղթեր կստորագրվեն»․ Արտյոմ Երկանյան

Ինչպես հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:

Թեհրանում տեղի է ունենալու ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը:

Լրագրող, հեռուստահաղորդավար Արտյոմ Երկանյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է սպասվող հանդիպմանը. «Վերջին անգամ ՀՀ վարչապետն այցով Իրանում է եղել անցած տարվա օգոստոսին, բայց դա աշխատանքային այց էր, այս այցը պաշտոնական է, ավելի բարձր մակարդակ ունի: Հայտնի է, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենալու Սաադաբադ պատմամշակութային համալիրի տարածքում, և նրանց հանդիպումից հետո կկայանա մի շարք միջպետական, միջկառավարական փաստաթղթերի ստորագրում: Թե ինչ փաստաթղթեր են, առայժմ հայտնի չէ: Հայտնի չէ նաև պատվիրակության կազմը, ինչը կարող ենք վստահ ասել, որ վարչապետին ուղեկցելու է Տարածքային ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, քանի որ նրա այցն արդեն այսօր է սկսվել: Իսկ նոյեմբերի 7-9-ը Թեհրանում աշխատանքային այցով է լինելու ՀՀ ֆինանսների նախարարը: Արդյո՞ք պատվիրակության կազմում կլինի ՀՀ պաշտպանության նախարարը, առայժմ հայտնի չէ»,- ասել է նա:

«Թեհրանում միջպետական, միջկառավարական փաստաթղթեր կստորագրվեն»․ Արտյոմ Երկանյան
4978 | 0
Facebook