Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ռուսաստանը, Ադրբեջանի հետ միասին, Հայաստանի վրա է ճնշումներ գործադրելու». Դանիել Իոաննիսյան

09:42, երեքշաբթի, 01 նոյեմբերի, 2022 թ.
«Ռուսաստանը, Ադրբեջանի հետ միասին, Հայաստանի վրա է ճնշումներ գործադրելու». Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «Կանխատեսելիորեն ոչինչ չստորագրվեց

Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կողմ է երկու ամիս առաջ ռուսական կողմի առաջարկած 15 կետանոց տարբերակին։ Նա հատուկ մի քանի անգամ ընդգծեց «15» թիվը, քանի որ հենց 15-րդ կետին էր դեմ Բաքուն (Ալիևն ուզում էր 14 կետով սահմանափակվեր)։

15-րդ կետը վերաբերվում էր նրան, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը թողնվում է անորոշ ապագայի (ճշգրիտ ձևակերպումը չգիտեմ)։

Ինչպես և սպասելի էր, ըստ էության, Սոչիում Ալիևը, բովանդակային առումով, չհամաձայնվեց 15-րդ կետին, Փաշինյանն էլ չհամաձայնվեց 14 կետանի տարբերակին։ Արդյունքում ստորագրեցին հայտարարություն ոչինչի մասին, որ չստացվի, որ ոչինչ չեն ստորագրել։

Ակնհայտ է, որ Ռուսաստանը, որն այժմ Ադրբեջանի հետ ուրիշ ընդհանուր շահեր ունի (օրինակ` Մեղրիով միջանցք) և Արցախի կարգավիճակի կամ արցախահայության իրավունքների մասով Ադրբեջանի վրա, մեղմ ասած, որևէ ճնշում չի գործադրելու։

Փոխարենը, Ռուսաստանը, Ադրբեջանի հետ միասին, Հայաստանի վրա է ճնշումներ գործադրելու, որ Մեղրիի ճանապարհը հանձնվի իրեն։

Այստեղ պետք է միջնորդ, որը կստիպի Ադրբեջանին ճանաչել Ղարաբաղյան հակամարտության գոյությունն ու դրանից բխող քայլերի գնալ»։

5793 | 0
Facebook