Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտին-Ալիև-Փաշինյան բանակցությունները մեկնարկել են

21:30, երկուշաբթի, 31 հոկտեմբերի, 2022 թ.
Պուտին-Ալիև-Փաշինյան բանակցությունները մեկնարկել են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում եռակողմ հանդիպում են անցկացնում՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կարգավորման համար, RIA Novosti-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
     «Նախագահներն ու վարչապետը խոսում են միասին»,- ասել է Պեսկովը։
     Բանակցություններին նախորդել են Պուտինի, Ալիևի և Փաշինյանի երկկողմ հանդիպումները։ Գագաթնաժողովը տեղի է ունենում Սոչիի «Ռուս» առողջարանում, որտեղ Բոչարով Ռուչեյի նստավայրի հետ մեկտեղ Պուտինն ավանդաբար ընդունում է օտարերկրյա հյուրերին։
     Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է Սոչիում ընդունել և ստորագրել փաստաթուղթ, որը հիմք կհանդիսանա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի համար։ Նրա խոսքով, խոսքը 15 կետերի հիման վրա համաձայնություն ձեռք բերելու մասին փաստաթղթի՝ եռակողմ ձևաչափով ընդունելու մասին է։

4841 | 0
Facebook