Խնդրում ենք սպասել...

Համացանց

Instagram-ի մեկնաբանությունը՝ սոցցանցի խափանման մասին

20:36, երկուշաբթի, 31 հոկտեմբերի, 2022 թ.
Instagram-ի մեկնաբանությունը՝ սոցցանցի խափանման մասին

Instagram-ը հաստատել է, որ որոշ օգտատերեր ներկայումս խնդիրներ ունեն իրենց հաշիվ մուտք գործելու հետ կապված: Որոշ օգտահաշիվներ ցուցադրվում են որպես արգելափակված, սակայն ընկերությունը դեռ չի կարողանում հասկանալ, թե ինչն է պատճառը, ավելացրել են ընկերությունից։

Instagram-ի գլոբալ խափանումը տեղի է ունեցել երկուշաբթի՝ հոկտեմբերի 31-ի կեսօրին: Խափանումներից բողոքել են Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Բելգիան, Գերմանիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը և այլն։

NetBlocks-ը հայտնել է, որ հարթակը ներկայումս տեխնիկական խնդիրներ ունի: Խնդիրները կապված չեն բովանդակության զտման կամ երկրի մակարդակով ինտերնետի խափանումների հետ:

4151 | 0
Facebook