Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ղարաբաղյան հակամարտությունը պատմություն է, այստեղ քննարկելու բան չկա». Ալիևը շնորհակալություն է հայտնել Պուտինին

19:06, երկուշաբթի, 31 հոկտեմբերի, 2022 թ.
«Ղարաբաղյան հակամարտությունը պատմություն է, այստեղ քննարկելու բան չկա». Ալիևը շնորհակալություն է հայտնել Պուտինին

Ղարաբաղյան հակամարտությունը պատմություն է, այն լուծվել է 2 տարի առաջ, և այստեղ գործնականում քննարկելու բան չկա, Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
     «Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեզ այն դերի համար, որ դուք խաղացել եք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Երկու տարի առաջ ստորագրվեց եռակողմ հռչակագիր, որը վերջ դրեց տարիների հակամարտություններին։ Հիմա եկել է ժամանակը խոսելու և գործելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, և, իհարկե, մենք բարձր ենք գնահատում ձեր բարձր դերն այս հարցում։ Այսօրվա եռակողմ հանդիպմանը, որը կհաջորդի մի փոքր ուշ, նմանատիպ հանդիպումներ արդեն իսկ կայացել են և խթան են հաղորդել կարգավորման գործընթացին։ Ադրբեջանը համեմատաբար վերջերս առաջ քաշեց հինգ հիմնարար սկզբունքներ, որոնց հիման վրա պետք է կարգավորվեն ադրբեջանա-հայկական հարաբերությունները։ Սրանք բոլորը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներ են, և ես կարծում եմ, որ այդ հիմքի վրա կարելի է հասնել նորմալացման։ Ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է, այն լուծվել է երկու տարի առաջ, ուստի այս համատեքստում քննարկելու բան չկա, և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն այն ձևաչափն է, որը պահանջում է լուրջ քայլեր։ Այս առումով մենք շարունակում ենք հույս դնել ձեր անձնական դերի և այդ նպատակներին հասնելու համար Ռուսաստանի դերի վրա»,- ասել է Ալիևը։

8300 | 0
Facebook