Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը բարձր է գնահատել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ խմբի աշխատանքը

18:36, երկուշաբթի, 31 հոկտեմբերի, 2022 թ.
Պուտինը բարձր է գնահատել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ խմբի աշխատանքը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհրաժեշտ է համարում լրացուցիչ խթան հաղորդել Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքին՝ փոխվարչապետերի գլխավորությամբ։
     «Ես կնշեի նաև տնտեսական բնույթի կարևոր բաղադրիչ, մենք ստեղծել ենք եռակողմ աշխատանքային խումբ, որը գլխավորում են փոխվարչապետերը, նրանք բավականին առաջ են գնացել այն հարցերի լուծման առումով, որոնց մասին մենք խոսել ենք ավելի վաղ՝ երկու տարի առաջ»,- ասել է ՌԴ նախագահն Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։
     Պուտինը հավելել է, որ ադրբեջանական կողմն այս ուղղությամբ բավականին ակտիվ է աշխատում։

4532 | 0
Facebook