Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դիմում եմ քաղաքական մեծամասնությանը. Նիկոլին պաշտպանելու ժամանակը չէ». Իշխան Սաղաթելյան

12:42, երկուշաբթի, 31 հոկտեմբերի, 2022 թ.
«Դիմում եմ քաղաքական մեծամասնությանը. Նիկոլին պաշտպանելու ժամանակը չէ». Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօրվա ասուլիսի ընթացքում կոչ է արել միանալ նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի հրապարակում անցկացվելիք «Դիմադրության» շարժման հանրահավաքին։ Նրա խոսքով՝ այն միասնության հանրահավաք է, միասնություն Արցախի ինքնիշխանության, ՀՀ տարածքային ամբողջականության և անվտանգության շուրջ։ «Այն հրավիրել է «Դիմադրության շարժումը», բայց այն հայ ժողովրդի հանրահավաքն է։ Հստակ արձանագրվելու է, որ ՀՀ իշխանությունները չունեն որևէ մանդատ երկիրը նոր զիջումների և կորուստների տանելու, չունեն լեգիտիմ իրավունք, իրավասություն ստորագրելու որևէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Այն քաղաքական, կուսակցական հանրահավաք չի, համազգային հանրահավաք է՝ հանուն Արցախի և Հայաստանի։ Դիմում եմ քաղաքական մեծամասնությանը՝ Նիկոլին պաշտպանելու ժամանակը չէ, պաշտպանելով նրան՝ զոհաբերում եք Հայաստանը և Արցախը, դեռ ուշ չէ, խելքի եկեք»,- ասել է Սաղաթելյանը։ «Շատ բնական է, երբ ձգտում են խաղաղության, բայց սրանց առաջարկածը խաղաղություն չէ»,- հավելել է ՀՅԴ-ական գործիչը:

4041 | 0
Facebook