Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Սոչիում Պուտինի, Փաշինյանի և Ալիևի առաջիկա հանդիպումը

21:48, կիրակի, 30 հոկտեմբերի, 2022 թ.
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Սոչիում Պուտինի, Փաշինյանի և Ալիևի առաջիկա հանդիպումը

Ռուսաստանն ակնկալում է, որ Սոչիում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առաջիկա եռակողմ հանդիպումը հնարավորություն կտա շարժվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։ Այս մասին լրագորղներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն․ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Դեռ շատ խնդիրներ կան: Կարծում եմ՝ դրանք բոլորը կքննարկվեն վաղը՝ Սոչիում կայանալիք հանդիպմանը: Հուսով ենք, որ այն ինչ-որ կերպ առաջընթաց կգրանցի մի շարք հարցերի, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին»,- ասել է նա:

8454 | 0
Facebook