Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների չկարգավորված լինելը մշտական սպառնալիքի աղբյուր է Հայաստանի անվտանգության համար». Ռուբինյան

14:36, շաբաթ, 29 հոկտեմբերի, 2022 թ.
«Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների չկարգավորված լինելը մշտական սպառնալիքի աղբյուր է Հայաստանի անվտանգության համար». Ռուբինյան

ՔՊ այսօրվա համագումարի ժամանակ ելույթ է ունեցել նաև ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների չկարգավորված լինելը մշտական սպառնալիքի աղբյուր են Հայաստանի անվտանգության համար. այդ սպառնալիքները պետք է կառավարել և վերացնել: «Համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման միջոցը համակեցության, այսինքն՝ միմյանց գոյության չբացառման բանաձևի մշակումն է՝ տարածաշրջանի բոլոր երկրների, առաջին հերթին մեր անմիջական հարևանների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Վրաստանի հետ»,- ասել է նա:

4318 | 0
Facebook