Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սոչիում պատրաստ եմ ստորագրել այդ փաստաթուղթը». վարչապետ

13:00, շաբաթ, 29 հոկտեմբերի, 2022 թ.
«Սոչիում պատրաստ եմ ստորագրել այդ փաստաթուղթը». վարչապետ

ՀՀ վարչապետն անդրադարձել է շրջանառվող «ռուսական» և «վաշինգթոնյան» առաջարկներին ու երկուշաբթի Սոչիում սպասվող հանդիպմանը: «Հայ հանրության շրջանում փորձ են անում տպավորություն ստեղծել, թե կա ռուսական առաջարկ, որը դրական է մեզ համար և կա արևմտյան առաջարկ, որը բացասական է մեզ համար ու ՀՀ-ն մերժում է ՌԴ-ի ծրագիրն ու ընդունում արևմտյանը. սա իրականության հետ ոչ մի կապ չունի: Որ կա ռուսական ընկալում և արևմտյան ընկալում, ճիշտ է, իսկ ՀՀ-ն ռուսական ընկալման հետ համաձայնել է ու սկզբունքային պայմանավորվածություն ձեռք է բերել 2021-ի հունվարին ու դրա անկյունաքարային դրույթը եղել է, որ ՌԴ-ը ԼՂ-ի ու ՀՀ-ի անվտանգության երաշխավորն է.... Սոչիում կայանալիք հանդիպմանը ես պատրաստ եմ ընդունել պաշտոնապես արդեն, ստորագրել այդ 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը, այսինքն՝ այդ փաստաթուղթն ընդունել հիմք՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման.... Ես պատրաստ եմ ստորագրել փաստաթուղթ և ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում անվերապահորեն երկարացվի 10-15-20 տարով, բայց ՌԴ-ն պետք է պաշտպանի այդ առաջարկը»,- ասել է Փաշինյանը:

Շարունակելով ելույթը՝ ՀՀ վարչապետը նշել է. «Մեզ համար անընդունելի չեն նաև այն առաջարկները, որոնք ձևակերպվում են արևմտյան երկրների կողմից: Դրանց էությունը հետևյալն է՝ տարբերակներից մեկի համաձայն, որ եկեք հիմա Ղարաբաղի հարցի վրա շատ չկենտրոնանանք, ըստ էության, համարենք այս վիճակը ինչ-որ ձևով ստատուս քվո, արձանագրենք և լուծենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը: Մյուս մոտեցումն այն է, որ եկեք գնանք, լուծենք ԼՂ հարցը: Հիմա այստեղ հարց կարող է ծագել՝ բա էդ կողմերից ո՞վ է ԼՂ-ն համարում Ադրբեջանի մաս ու ով՝ չէ: Ես իմ վերջին հարցազրույցում ցավով արձանագրեցի, որ միջազգային հանրությունը, բոլոր պետությունները՝ առանց բացառության, առավել ևս 2007-ից հետո, դրանից առաջ՝ 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովին, Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս: Եթե աշխարհում կա երկիր, որը Ղարաբաղը չի համարում Ադրբեջանի մաս, թող այդ մասին հրապարակային արտահայտվի»:

9470 | 0
Facebook