Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սոչիին ընդառաջ վերջնագիր է ներկայացվում Փաշինյանին. «Հրապարակ»

09:42, շաբաթ, 29 հոկտեմբերի, 2022 թ.
Սոչիին ընդառաջ վերջնագիր է ներկայացվում Փաշինյանին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. ««Եթե Հայաստանն ուզում է ընտրել հայ-ադրբեջանական կարգավորման վաշինգթոնյան տարբերակը, որում Արցախի նկատմամբ ճանաչվում է Ադրբեջանի ինքնիշխանությունը, ապա որևէ խնդիր չկա, և դա հայ ժողովրդի ու Հայաստանի ղեկավարության ընտրությունն է»,- այս մասին նախօրեին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Վալդայ» ակումբի փորձագետների հետ հանդիպման ժամանակ։ Խոսելով այն մասին, որ Հայաստանը ՌԴ-ի դաշնակիցն ու ռազմավարական գործընկերն է, նշել էր, որ Ռուսաստանը ողջունելի է համարում հայ-ադրբեջանական կարգավորման՝ խաղաղության պայմանագիր կնքելու օրակարգը, և հավելել, որ պետք է հաշվի առնել նաև Ադրբեջանի շահերը։ Պուտինի այս հայտարարությունը հայաստանյան շրջանակներն ընկալել են որպես վերջնագիր՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում նախատեսված եռակողմ՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումից առաջ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

8680 | 1
Facebook