Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Գործող իշխանությունների «ներկայացումը» բաղկացած է երկու արարից». Աբրահամ Գասպարյան

15:06, ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2022 թ.
«Գործող իշխանությունների «ներկայացումը» բաղկացած է երկու արարից». Աբրահամ Գասպարյան

Լրագրող, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը 168 TV-ի եթերում անդրադարձել է ՀԱՊԿ-ից դուրս գալու՝ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին. «Ցանկացած քայլ, որը ՀՀ-ին կզրկի ռազմաքաղաքական անվտանգության թեկուզ սահմանափակ հնարավորությունից, դիտվելու է որպես քաղաքական մեծագույն արկածախնդրություն, որը տանելու է պետությունը տոտալ կոլապսի: Ես այստեղ չեմ քննարկում ՀԱՊԿ էությունը, կառուցվածքը, շատ պարզ է՝ մենք ընդամենը էժան զենք ենք գնում և սպաներին վերապատրաստվելու հնարավորություն ենք տալիս: Եվ սա ամենևին չի նշանակում, որ Հայաստանը չպետք է բարձրացնի շատ խնդիրների հարցը, իհարկե, պետք է խոսի, բայց ոչ այն տարբերակով, ինչ անցած 4.5 տարվա ընթացքում եղավ»:

Գասպարյանը նկատեց՝ «Գործող իշխանությունների «ներկայացումը» բաղկացած է երկու արարից․ մինչպատերազմյան փուլի պատասխանատվությունն ամբողջությամբ բարդել նախկին իշխանությունների վրա, իսկ հետպատերազմյան շրջանում՝ մեղավոր նշանակել Ռուսաստանին: Սրանք պատմության մեջ մնալու են որպես անհաջողակներ, գրեթե Երևանի չափ տարածք կորցնելու համար են մեղադրվելու, և դա այն ժամանակահատվածում, որը սրանք կոչում են խաղաղության դարաշրջան»:

Մանրամասները՝ տեսանյութում:

4909 | 2
Facebook