Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն Ուկրաինայում Ռուսաստանի վարած պատերազմն անվանել է «մասամբ քաղաքացիական»

21:12, հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2022 թ.
Պուտինն Ուկրաինայում Ռուսաստանի վարած պատերազմն անվանել է «մասամբ քաղաքացիական»

Նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» քննարկումների ակումբի լիագումար նիստում Ուկրաինայում տեղի ունեցողը որակել է որպես «մասամբ քաղաքացիական» լայնամասշտաբ պատերազմ, որը Ռուսաստանը վարում է Ուկրաինայում։

Մոդերատորը հարցրել է, թե արդյոք Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» անցկացումը կարո՞ղ է դիտարկվել որպես «քաղաքացիական պատերազմ»։ «Մասամբ՝ այո, բայց մենք հայտնվեցինք տարբեր պետություններում, ցավոք, մի շարք պատճառներով»,- ասել է նա։

Նրան նաև հարցրել են, թե այս տարվա ընթացքում փոխե՞լ է կարծիքը, որ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են։ Սրան Պուտինը պատասխանել է. «Ոչ, իհարկե, բայց ինչպե՞ս կարելի է դա փոխել, սա փաստ է, սա պատմական փաստ է»։

4691 | 0
Facebook