Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մոսկվան Հայաստանից պարզաբանում է պահանջել

19:06, հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2022 թ.
Մոսկվան Հայաստանից պարզաբանում է պահանջել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Մոսկվան դիմել է Երևանին՝ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի և RT հեռուստաալիքի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի համար Հայաստան մուտքի արգելքի վերաբերյալ տեղեկության հաստատման և այդ առնչությամբ պարզաբանման համար, ասել է։

«Մենք այս տեղեկություններն ընդունել ենք տարակուսանքով: Դիվանագիտական ուղիներով անհապաղ դիմել ենք հայկական կողմին՝ հաստատման և պարզաբանման համար: Այսինքն, մենք այդ հաղորդագրությունները տեսել ենք և պաշտոնապես դիմել ենք՝ խնդրելով բացատրել արդյոք դա համապատասխանո՞ւմ է իրականությանը, և եթե այո, ապա ինչո՞վ է դա պայմանավորված: Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ հաստատման դեպքում, ելնում ենք նրանից, որ սա դժվար է բնութագրել մեր երկրների դաշնակցային հարաբերություններին համապատասխանող բարեկաման քայլ: Երբ պաշտոնական պատասխան ստանանք, կկողմնորոշվենք հետագա քայլերի և արձագանքի առումով»,- ասել է Զախարովան:

Նա ընդգծել է, որ թե՛ Զատուլինը, թե՛ Սիմոնյանը ունեն անձնական կարծիք, սակայն հրապարակավ միշտ հանդես են եկել երկկողմ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման օգտին և որ ինքը նրանցից այլ բնույթի հայտարարություններ չի լսել:

«Ուստի չէինք ցանկանա, որ ստեղծված իրավիճակում, երբ Արևմուտքը նպատակաուղղված փորձում է ապակայունացնել Հարավային Կովկասը, սեպ խրել Մոսկվա-Երևան հարաբերություններում, հորինվեին նման արհեստական պատճառներ»,- շեշտել է Զախարովան:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։

8564 | 1
Facebook