Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 23-րդ տարելիցն է

09:36, հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2022 թ.
Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 23-րդ տարելիցն է

Այսօր հոկտեմբերի 27-ն է: 23 տարի առաջ այս օրը Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ ներխուժած ոճրագործների խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, սպանեցին օրենսդիր և գործադիր մարմինների 8 անդամի: Զոհվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը և օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

Հոկտեմբերի 28-ին ձեռնարկվեցին պատանդներին ազատագրելու գործողություններ, զինված ահաբեկիչները ձերբակալվեցին:

Ահաբեկիչների դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ին։ Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների հանդեպ կայացրեց վճիռ, ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվեցին ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման:

Անցել է 23 տարի, բայց մինչ օրս հանցագործությունը լիարժեք բացահայտված չէ, իսկ հասարակությունը կասկածներ ունի պատվիրատուների հարցում:

4145 | 0
Facebook