Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 20-ի. 18+

22:30, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2022 թ.
Իրանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 20-ի. 18+

Առնվազն 20 մարդ է զոհվել, ևս 45-ը՝ վիրավորվել Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքի Շահ Չերահի դամբարանի մզկիթի վրա հարձակման հետևանքով, գրում է IRNA-ն։

Իրանական իրավապահ մարմինների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ երեք զինված տղամարդ մտել են մզկիթ և ավտոմատից կրակ բացել։ Իրանի իրավապահ մարմինները շեշտում են, որ մզկիթի վրա հարձակվողները Իրանի քաղաքացիներ չեն։

Հաղորդվում է, որ հարձակվողներից երկուսը ձերբակալվել են, երրորդի որոնումները շարունակվում են։

8631 | 0
Facebook