Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ford-ը ևս լքել է ռուսական շուկան

21:30, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2022 թ.
Ford-ը ևս լքել է ռուսական շուկան

Ամերիկյան Ford Motor ավտոարտադրողը լքել է ռուսական ավտոշուկան։ Ընկերությունը, ինչպես երևում է մամուլի հաղորդագրությունից, վաճառել է իր բաժնեմասը Sollers համատեղ ձեռնարկությունում։

2022 թվականի մարտին Ռուսաստանում ամբողջովին դադարեցվել են կոնցեռնի ամբողջ գործունեությունը, այդ թվում՝ Ford Transit մեքենաների արտադրությունը, պահեստամասերի մատակարարումը, ՏՏ և ինժեներական աջակցությունը։

Ford-ի բաժնեմասը Sollers-ի հետ համատեղ ձեռնարկությունում կփոխանցվի ընկերության ռուսաստանյան իրավաբանական անձին` անվանական արժեքով: Միաժամանակ, հաղորդվում է, որ Ford-ը հինգ տարի ժամկետով պահպանում է բաժնետոմսերի հետգնման տարբերակը, եթե աշխարհում իրավիճակը փոխվի:

Աղբյուրը` Մհեր Հակոբյան
6561 | 0
Facebook