Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

21:00, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2022 թ.
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 14 պաշտոնյաների և 3 կազմակերպությունների նկատմամբ. ըստ Վաշինգթոնի, նրանք պատասխանատու են Իսլամական Հանրապետությունում բողոքի ցույցերը ճնշելու համար։ Այս մասին այսօր հայտարարություն է տարածել ԱՄՆ Պետդեպարտամենտը։

«Մենք հայտարարում ենք Պետության և գանձապետարանի համատեղ գործողությունների մասին 14 ֆիզիկական անձանց և երեք կազմակերպությունների դեմ՝... ցույց տալով մեր հանձնառությունը՝ օգտագործելու բոլոր համապատասխան գործիքները՝ Իրանի կառավարության բոլոր մակարդակները պատասխանատվության ենթարկելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Չորեքշաբթի ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է պատժամիջոցների նոր ցուցակ, որում ներառված են մի քանի ռուսներ և ռուսական ընկերություններ։

7195 | 0
Facebook