Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիան կփոխարինի Ռուսաստանին Եվրոպայի նավթային շուկայում

21:36, երեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2022 թ.
Սաուդյան Արաբիան կփոխարինի Ռուսաստանին Եվրոպայի նավթային շուկայում

Սաուդյան Արաբիան բանակցություններ է վարում ԵՄ երկրների հետ, որոնք այլևս չեն գնում ռուսական նավթ։ Էր Ռիադը ցանկանում է Ռուսաստանից նավթը փոխարինել իր հումքով, գրում են ռուսական լրատվամիջոցները։

«Երկիրն արդեն կրկնապատկել է մատակարարումները (Եվրոպա – խմբ.)»,- ասել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար արքայազն Աբդուլազիզ բեն Սալմանը։ Հիմա դրանք օրական 950 հազար բարել են։

«Շատ պարզ՝ սովորական բիզնես»,- իրավիճակը մեկնաբանեց նախարարը։

7474 | 4
Facebook