Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ պետդեպը ՌԴ-ին զգուշացրել է «կեղտոտ ռումբի» կիրառման հետևանքների մասին

12:36, երեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2022 թ.
ԱՄՆ պետդեպը ՌԴ-ին զգուշացրել է «կեղտոտ ռումբի» կիրառման հետևանքների մասին

Ռուսաստանը կբախվի հետևանքների, եթե Ուկրաինայի դեմ միջուկային զենք կամ «կեղտոտ ռումբ» օգտագործի։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն արդեն զգուշացրել է ռուսներին այն լուրջ հետևանքների մասին, որոնք կարող են առաջանալ միջուկային զենքի կիրառումից։

Հիշեցնենք՝ Ռուսաստանը պնդում է, թե Ուկրաինան հասել է միջուկային «կեղտոտ ռումբի» ստեղծման վերջին փուլին և պատրաստվում է այն կիրառել այս պատերազմում։ Ուկրաինան արձագանքում է՝ եթե Ռուսաստանն ասում է, որ Ուկրաինան «կեղտոտ ռումբ» է պատրաստում, նշանակում է՝ ինքն է պատրաստել:

7168 | 0
Facebook