Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Եթե Ռուսաստանն ասում է, որ Ուկրաինան «կեղտոտ ռումբ» է պատրաստում, նշանակում է՝ ինքն է պատրաստել». Զելենսկի

11:12, երեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2022 թ.
«Եթե Ռուսաստանն ասում է, որ Ուկրաինան «կեղտոտ ռումբ» է պատրաստում, նշանակում է՝ ինքն է պատրաստել». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան ելույթում ասել է, որ Ռուսաստանի պնդումները, թե Ուկրաինան պատրաստվում է «կեղտոտ միջուկային ռումբ» օգտագործել, նշան է, որ Մոսկվան ինքն է ծրագրում նման հարձակում, որպեսզի հետո մեղադրի Ուկրաինային։

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն ևս հերքել էին ՌԴ Պնախարար Սերգեյ Շոյգուի պնդումները. «Մեր երեք երկրների պաշտպանության նախարարները զրուցել են ՌԴ պաշտպանության նախարարի հետ։ Հստակ հասկացրել ենք, որ մերժում են ակնհայտ կեղծ պնդումները, թե Ուկրաինան պատրաստվում է «կեղտոտ ռումբ» կիրառել իր տարածքում»:

6277 | 0
Facebook