Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 07 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Միջազգային

Մեծ Բրիտանիան ևս պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ

22:30, հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2022 թ.
Մեծ Բրիտանիան ևս պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել իրանական Shahed անօդաչու թռչող սարքեր արտադրող Shahed Aviation Industries-ի, ինչպես նաև Իրանի պաշտպանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ Եվրոմիության նման որոշումից հետո:

Այս մասին ասված է հինգշաբթի օրը բրիտանական կառավարության կայքում պատժամիջոցների թարմացված ցանկում։ Սահմանափակիչ միջոցներ, որոնք ենթադրում են Միացյալ Թագավորություն մուտքի արգելք և ակտիվների սառեցում, եթե հայտնաբերվեն, կիրառվել են Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի, Իրանի պաշտպանության նախարարության մատակարարման, հետազոտության և արդյունաբերության ծառայության ղեկավարի, բրիգադային գեներալ Սեյյեդ Հոջաթոլլահ Քուրեյշիի, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հրամանատարության ղեկավար, անօդաչու սարքերով գործողությունների համար պատասխանատու բրիգադային գեներալ Սաիդ Աղաջանիի նկատմամբ:

| | |
3999 | 0
Facebook