Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կառավարությունը հետաձգել է Բրյուսովի համալսարանի պատվիրակների հետ հանդիպումը

13:36, հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2022 թ.
Կառավարությունը հետաձգել է Բրյուսովի համալսարանի պատվիրակների հետ հանդիպումը

Երևանի Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները և դասախոսական կազմը այսօր՝ հոկտեմբերի 20-ին, շարունակում են բողոքի ակցիա իրականացնել Կառավարության շենքի դիմաց։ Ակցիայի մասնակիցները տեղեկացրին, որ Կառավարության ներկայացուցիչները պատրաստ են 6 հոգանոց պատվիրակներին ընդունել և տալ պատասխաններ, թե ի՞նչ ընթացքի մեջ է իրենց դիմումը։ Սակայն Կառավարությունում նրանց հայտնել են, որ զբաղվածության պատճառով այն հետաձգվում է վաղը՝ ժամը 13։00-ին։ Նրանց հարցերին կպատասխանի ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։

Հիշեցնենք՝ Կառավարությանը, ՀՀ վարչապետին հինգ կետանոց առաջարկություն էր ներկայացվել, սակայն երկուշաբթի օրվանից մինչ օրս իրենց ոչ մի պատասխան չի տրվել։

5095 | 0
Facebook