Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ուկրաինան մեկ ամսում խոցել է իրանական «Shahed-136» 233 անօդաչու». Զելենսկի

10:00, հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2022 թ.
«Ուկրաինան մեկ ամսում խոցել է իրանական «Shahed-136» 233 անօդաչու». Զելենսկի

Մեկ ամսվա ընթացքում ուկրաինացի զինվորականները խոցել են իրանական արտադրության 233 «Shahed-136» անօդաչու թռչող սարք, որոնք Ռուսաստանի Դաշնությունն օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին՝ հոկտեմբերի 19-ի ելույթի ժամանակ, որը հրապարակել է նրա մամուլի ծառայությունը։
     «Աշխատում ենք, որպեսզի ապահովենք Ուկրաինայի երկնքի ամբողջական անվտանգությունը. արդեն ունենք նշանակալի արդյունքներ»,- ասել է նա՝ շնորհակալություն հայտնելով ուկրաինացի զինվորականներին «գերազանց աշխատանքի համար»։

6513 | 0
Facebook