Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վրիպակներով ու գինովցած մարդու կենացներ հիշեցնող տեքստը մեզ ուղարկել եք, որ ի՞նչ». Բրյուսովի դասախոս

22:24, չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2022 թ.
«Վրիպակներով ու գինովցած մարդու կենացներ հիշեցնող տեքստը մեզ ուղարկել եք, որ ի՞նչ». Բրյուսովի դասախոս

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի դոցենտ Արմինե Վահանյանը գրել է. «Այսօր ԲՊՀ գիտխորհրդի ընդլայնված նիստ էր: Քննարկում էինք ԿԳՄՍ նախարարության կողմից մեզ ուղարկված արդեն հայտնի «Բրյուսով-Ֆիզկուլտ-Մանկավարժական» միավորման նախագիծը: Այդ փաստաթղթի 5-ից 12-րդ էջերը այսպես կոչված հիմնավորումներ էր: Ելույթ ունեցողները շատ էին, ու ստացվեց «Հիմնավորման» չհիմնավորված լինելու հիմնավորում:
     Նախարարությունից և ոչ մի ներկայացուցիչ այդպես էլ չեկավ: Դե պարզ է. ո՞վ կուզի գալ և լսել այդ ամենը:
     Բա Ձեր մեջ մեկը չկա՞ր էդ տեքստը գրագետ շարադրելու համար, Դուք էդ վրիպակներով ու գինովցած մարդու կենացներ հիշեցնող տեքստը մեզ ուղարկել եք, որ ի՞նչ:
     Մեր ուսանողները նման տեքստ ուղարկեին՝ հաստատ «Գրավոր խոսքի հմտություններ» դասընթացից վերաքննության կմնային...
     Բա հետո էլ որակից եք խոսում»:

4358 | 0
Facebook