Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Առաջարկում ենք վարչապետին՝ կանգնեցնել գործընթացը». ռեկտոր

15:42, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2022 թ.
«Առաջարկում ենք վարչապետին՝ կանգնեցնել գործընթացը». ռեկտոր

Երևանի Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներն այսօր բողոքի երթ են իրականացրել Երևանում: Համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը լրագրողի հետ զրույցում նշել է․ «Նպատակն է՝ առաջարկով դիմել ՀՀ վարչապետին՝ այս գործընթացը կանգնեցնելու և մասնագիտական խումբ ձևավորելու համար, որը կարող է ծրագիր մշակել բուհերի արդյունավետության բարձրացման, և եթե դա պահանջում է բուհերի միավորում՝ նաև միավորման, բայց այդ հանձնախմբում ներառել բուհերի ներկայացուցիչներին և դրանից հետո միայն բաց- հրապարակային քննարկում ունենալ։ Պետք է կասեցնել կառավարության հատվածային որոշումների ընդունումը, որոնք հիմնավորված և քննարկված չեն։ Նախարարությունը մեզ փոխանցեց Կառավարության որոշման նախագիծը, որը մենք չունեինք մեր տրամադրության տակ, բայց նախագիծը համալսարանի աշխատակազմի և ուսանողության կողմից ընդունելի չէ»։

Հիշեցնենք՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները և աշխատակազմը բողոքում են կառավարության նախաձեռնության դեմ, ըստ որի՝ համալսարանը պետք է միանա երկու այլ բուհի՝ Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանին և Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին։

«Առաջարկում ենք վարչապետին՝ կանգնեցնել գործընթացը». ռեկտոր
3028 | 1
Facebook