Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանը գազ չի վաճառի Եվրոպային

14:30, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2022 թ.
Չինաստանը գազ չի վաճառի Եվրոպային

Չինական ընկերություններին հանձնարարվել է հեղուկ գազ չվաճառել արտասահմանյան գնորդներին` Եվրոպայից և Ասիայից։ Նրանք պետք է խնայեն գազը ձմռանը Չինաստանում ջեռուցման սեզոնի համար, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Մասնավորապես, PetroChina Co, Sinopec և Cnooc Ltd պետական ​​ընկերությունները հրահանգներ են ստացել Չինաստանի զարգացման և բարեփոխումների ազգային հանձնաժողովի կողմից: Չինական ընկերությունները խոշոր պայմանագրեր են կնքել մի շարք արտահանողներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից hեղուկացված բնական գազի գնման համար։

Մինչև վերջերս Չինաստանից վաճառողներն օգնում էին Եվրոպային փոխարինել Ռուսաստանից գազի մատակարարումները։ Այնուամենայնիվ, եվրոպական երկրների կողմից գազի պահեստարանների արագ համալրումը և առաքման ռեկորդային բարձր ծախսերը «նվազեցրել են ՉԺՀ-ից վառելիքի վերամատակարարման գրավչությունը»։

Փորձագետները կարծում են, որ Պեկինի նման որոշումը կհանգեցնի Եվրոմիություն հեղուկացված բնական գազի մատակարարումների կրճատմանը և կսրի էներգետիկ ճգնաժամը, որը կհասնի գագաթնակետին ձմռանը։

6913 | 0
Facebook