Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե ուսուցիչ եք քարկոծում, արդյո՞ք հենց դրանով չեք վարկաբեկում մանկավարժական համալսարանը»․ Սոֆյա Հովսեփյան

03:12, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2022 թ.
«Եթե ուսուցիչ եք քարկոծում, արդյո՞ք հենց դրանով չեք վարկաբեկում մանկավարժական համալսարանը»․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գրառումը․ «Երեկ ԿԳՄՍՆ փոխնախարարը իր էջում հերթական «հռետորական» հարցադրումներն էր կատարել, որով խոսում էր ուսուցչի և ծնողի, ի՞նչ անելիքների կամ չանելիքների մասին, եթե ուսուցիչը...» հարցադրումներով։
     Սա նոր բան չէ ու հեչ էլ զարմանալի չէ, երբ ուսուցիչն առիթ անառիթ նվաստացվում, վարկաբեկվում է, բայց հետո արդարացնում են իրենք իրեն, որ դա արել ենք ի շահ կրթության։
     Օր․` կամավոր ատեստավորումը չանցած ուսուցչի նկատմամբ Ա. Քյարամյան ամենակարողը` առաջարկում է ի շահ երեխաների, տվյալ ուսուցիչների նկատմամբ քր. գործ հարուցել։
     Արժանի ենք, ի՞նչ խոսք...
     Սրա մասին չէ՛, որ պետք է խոսեի, քանի որ անիմաստ է պաշտպանել կամ մտահոգվել մի խմբի մասին, երբ մեծամասամբ իրենք իրենց լավ են զգում լռելով։
     Ուրեմն, փոխնախարարի գրառման տակ, մի համարձակ մարդ` շատ կոպիտ հարցադրում էր արել Բրյուսովի համալսարանը մանկավարժականին միացնելու մասին և շատ անհարգալից արտահայտվել մանկավարժական համալսարանի մասին։ Ի՞նչ խոսք, անընդունելի է այդ գնահատականը և հետագայում հեռացվեց, բայց մինչ հեռացնելը, փոխնախարարը գրեց հետևյալը` ի՞նչ իրավունքով է վարկաբեկում նման լուրջ կառույցը (մոտավոր)։
     Ուզում եմ հիշեցնել, որ մանկավարժական համալսարանի գնահատումը կամ վարկաբեկումը ուղիղ համեմատական է իր թողարկած ուսանողներին գնահատելուն ու վարկաբեկելուն։ Եթե դուք օր ու գիշեր ուսուցիչ եք քարկոծում, արդյո՞ք հենց դրանով չեք անուղղակի կերպով վարկաբեկում մանկավարժական համալսարանը։ Գուցե չե՞ք պատկերացնում, որ ուղիղ փոխկապակցված է։ Եթե չգիտեք, ապա ես տեղեկացնում եմ, որ աչքե՛րդ բացեք և ուսուցչին կա՛մ պատվեք, կա՛մ գոնե ազգին լուռ դեգրադացրեք, որ միանգամից չհասկացվի»:

2729 | 1
Facebook