Չինաստանը կարող է ուժ կիրառել Թայվանի հարցը լուծելու համար, բայց միայն՝ կղզու անկախության կողմնակիցների և արտաքին միջամտության դեմ, ասել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի ներկայացուցիչը։
Նա ընդգծել է, որ ՉԺՀ-ն ոչ մի դեպքում ուժ չի կիրառի Թայվանի ժողովրդի դեմ, քանի որ Պեկինը հետամուտ է կղզու՝ մայրցամաքի հետ խաղաղ վերամիավորման գաղափարին։