Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանի բազմաթիվ դպրոցներում ջուր, սանհանգույց ու տաք դասասենյակներ ունենալը երազանք է

16:36, շաբաթ, 15 հոկտեմբերի, 2022 թ.
Հայաստանի բազմաթիվ դպրոցներում ջուր, սանհանգույց ու տաք դասասենյակներ ունենալը երազանք է

Հայաստանում այսօր բազմաթիվ են այն դպրոցները, ուր կրթության գործընթացը կազմակերպվում է շենքային անբարենպաստ պայմաններում։ Որոշ կրթօջախների շենքեր վթարային են, մյուսներում էլ բացակայում են տարրական պայմանները՝ ջրի, սանհանգույցի և ջեռուցման բացակայությունից մինչև դասասենյակների սովորական կահավորում և այլն։

Հատկապես ձմռան ամիսներին նշված խնդիրները կրկնապատկվում ու գրեթե անհնարին են դարձնում դասերի նորմալ կազմակերպումը, այս մասին հայտնում է «Անկյուն+3» հեռուստաընկերությունը:

Հայաստանի բազմաթիվ դպրոցներում ջուր, սանհանգույց ու տաք դասասենյակներ ունենալը երազանք է
1941 | 0
Facebook