Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բորելը հիշեցրել է՝ Ադրբեջանին կոչ են արել հետ քաշել զինված ուժերը

11:18, ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2022 թ.
Բորելը հիշեցրել է՝ Ադրբեջանին կոչ են արել հետ քաշել զինված ուժերը

Եվրոպական միությունն ամենաբարձր մակարդակներում կշարունակի իր ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրել է Եվրոհանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ պատասխանելով ԵԽ պատգամավորների նամակին:

«Ես լիովին կիսում եմ իրավիճակի լրջության վերաբերյալ ձեր մտահոգությունները։ Օգոստոսի սկզբին և սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած զինված բախումները ցույց են տալիս, որ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ չափազանց փխրուն։ ԵՄ-ն երկու կողմերին հորդորել է խստորեն պահպանել հրադադարը և կոչ է արել ադրբեջանական ուժերին անհապաղ վերադառնալ իրենց դիրքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների վերջին վարչական սահմաններին համապատասխան: ԵՄ-ն երկու կողմերին նաև խրախուսում է առաջընթաց գրանցել սահմանազատման և սահմանագծման հարցում, որը կարևոր է հետագա բախումների ռիսկը նվազեցնելու առումով»,- նշել է Բորելը:

7223 | 0
Facebook